Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ակտուալության մասին

13.08.2025, 15:05
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն ակտուալ է, և կողմերից ոչ մեկը դուրս չի եկել դրանից, հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
ՌԴ ԱԳՆ–ն հիշեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ակտուալության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն ակտուալ է, և կողմերից ոչ մեկը դուրս չի եկել դրանից, հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը մեր գործընկերներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ինչը բազմիցս հայտարարվել է ինչպես նախարարության, այնպես էլ երկրի ղեկավարության կողմից», - չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Ֆադեևը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ այդ պայմանավորվածությունների ակտուալության մասին հարցին, եթե Երևանն ու Բաքուն հստակորեն ցույց են տալիս իրենց հավատարմությունը ԱՄՆ–ի մասնակցությամբ պայմանավորվածություններին։

 Նրա խոսքով՝ «Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ սկզբունքորեն ամեն ինչ հստակ ասված է, և մենք ելնում ենք այս դիրքորոշումից»։

Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա «մենք ռեզերվացրել ենք մեր դիրքորոշումը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որն, ի դեպ, դեռևս չի հրապարակվել, և ինչպես արդեն ասել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի խաղաղ օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր»։

«Մենք նաև նշել ենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքում։ Դրանք պետք է հաշվի առնվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս», - ասել է Ֆադեևը։