ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Ռուսաստան է մեկնել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։
Ինչպես հայտնում է ՌԴ առաջնորդի պաշտոնական կայքը, ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։
«Նկատի ունենալով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, գործակցության տարբեր ուղղությունների մեծ ծավալը` մեր հանդիպումները միշտ պետք են»,– ասել է Ռուսաստանի նախագահը Փաշինյանին Կրեմլում անցկացված բանակցություններում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առանձնահատուկ են»։ Նա ասել է, որ փոխգործակցության խորացման և ընդլայնման հույս ունի։
Փաշինյանը Մոսկվա է ժամանել հինգշաբթի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կապակցությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը, Փաշինյանը, ինչպես նաև պետությունների և կառավարությունների մի շարք այլ ղեկավարներ ներկա են լինելու առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում։ -0-