ՌԴ տրանսպորտի նախարարը կգլխավորի հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմը
08.08.2012,
17:02
ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Մաքսիմ Սոկոլովը կգլխավորի հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ տրանսպորտի նախարարության ղեկավար Մաքսիմ Սոկոլովը կգլխավորի հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում։
Նա հայտնել է նաև, որ ռուս–հայկական միջկառավարական հանձնաժողովն արդեն ձևավորվել է, և առաջին նիստը կանցկացվի այս տարվա աշնանը։
«Աշնանը ծրագրված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը։ Նրանց առջև ճիշտ խնդիր է դրված` տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման ծրագիրը մինչև 2020 թվականը, ճանապարհային քարտեզի կազմումը»,– ասել է Պուտինը։
Ռուսական պետության ղեկավարը հիշեցրել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2011 թվականի արդյունքներով կազմել է 1 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականի առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, Պուտինի խոսքով, Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները տարեկան իրենց ընտանիքներին են փոխանցում մոտ 1 միլրադ դոլար, ինչն այդ հանրապետության ՀՆԱ–ի զգալի մասն է կազմում։
Սարգսյանն իր կողմից նշել է, որ 1 միլիարդ դոլարը փոխադարձ ապրանքաշրջանառության վերջնագիծը չէ։
«Առաջիկա երկու–երեք տարիներին հնարավոր է կրկնապատկել և նույնիսկ եռապատկել ապրանքաշրջանառությունը»,– ասել է Հայաստանի նախագահը։
Սարգսյանը նշել է նաև երկու երկրների ռազմատեխնիկական հաջող համագործակցությունը։
«Մենք երկարացրել ենք Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետները։ Կարծում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեր անվտանգության շահերից է բխում»,– ասել է նա։
Ավելի վաղ հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովը գլխավորում էր ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Իգոր Լևիտինը։ -0-