Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՌԴ ԱԳՆ. Երևանն ու Բաքուն հաստատել են, որ կմասնակցեն խորհրդակցություններին Մոսկվայում

09.10.2020, 13:16
ՌԴ ԱԳՆ. Երևանն ու Բաքուն հաստատել են, որ կմասնակցեն խորհրդակցություններին Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ. Երևանն ու Բաքուն հաստատել են, որ կմասնակցեն խորհրդակցություններին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ իրենց ԱԳ նախարարները Մոսկվայում կմասնակցեն խորհրդակցությունների, որոնք կանցկացվեն ուրբաթ։

Այս պահին ընթանում է ակտիվ նախապատրաստություն այդ միջոցառմանը, ՏԱՍՍ–ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքուն ու Երևանը հաստատել են մասնակցությունը Մոսկվայի խորհրդակցություններին։ Ընթանում է ակտիվ նախապատրաստական աշխատանք», – նշել է նա։

«Արտաքին գործերի նախարարների մակարդակով», – պարզաբանել է Զախարովան հանդիպման ձևաչափը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8–ին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները` ելնելով հումանիտար նկատառումներից` զոհերի մարմիններն ու գերիներին փոխանակելու նպատակով։ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9–ին Մոսկվա են հրավիրվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։–0–