Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ՌԴ կառավարությունը նախագահին կառաջարկի ստորագրել Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը

07.08.2014, 10:59
Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրելու մասին առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը ներառվել է ռուսական կառավարության նիստի օրակարգում։
ՌԴ կառավարությունը նախագահին կառաջարկի ստորագրել Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրելու մասին առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը ներառվել է ռուսական կառավարության նիստի օրակարգում։

Այս մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

«Միանալու մասին պայմանագիրը հիմնական փաստաթուղթ է, որը կսահմանի Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները` Հայաստանի Հանրապետության անդամագրման պայմանների վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասի պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից։ Եվրասիական ինտեգրմանը միանալու մտադրություն են հայտնել Երևանն ու Բիշկեկը։

ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։

Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:-0-