Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի խաղացել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար. ՀՀ նախագահ

08.04.2016, 12:42
Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի խաղացել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար, գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի խաղացել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի խաղացել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան` Ադրբեջանի համար, գերմանական Deutsche Welle պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։


Նա նշել է, որ երբեք չի ասել, թե Ռուսաստանը Հայաստանի հովանավորն է, և որ առհասարակ որևէ երկիր եղել կամ կարող է լինել նրա հովանավորը։

 

Նա միաժամանակ ավելացրել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում որևէ ճնշում չի եղել։

«Մենք առաջնորդվել ենք տնտեսական նպատակահարմարությամբ։ Ռուսաստանը մեր գլխավոր շուկան և մեր խոշորագույն առևտրային գործընկերն է։ Ռուսաստանից մենք ստանում ենք բոլոր էներգակիրներն ու այլ ռեսուրսներ։ Ռուսաստանը մեզ ԵՏՄ շրջանակում շատ շահեկան պայմաններ առաջարկեց` իր բոլոր ապրանքների համար 30 տոկոսանոց զեղչ տրամադրելով։ Իմ սկզբունքն է` ընդունել որոշումներ, որոնք կարող են իրագործվել»,– ասել է նախագահը։ -0-