Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սխալական է անվանել տպավորությունը, որ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելությունն ընդլայնվում է

25.11.2020, 17:35
Կրեմլը սխալական է անվանել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին տպավորությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սխալական է անվանել տպավորությունը, որ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելությունն ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սխալական է անվանել տպավորությունը, որ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելությունն ընդլայնվում է, հաղորդում է Газета.ру-ն:  

«Դա սխալական տպավորություն է: Առաջինը, պետք չէ շփոթել մեր խաղաղապահ զինվորականների առաքելությունը, ովքեր կանգնած են կողմերի շփման գծում, համատեղ մարդասիրական կենտրոնի աշխատանքների հետ: Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք միայն վատթարացել են պատերազմի պատճառով: Մարդասիրական կենտրոնը հենց դրանով էլ զբաղվում է»,- հայտնել է Պեսկովը:

Ավել վաղ՝ նոյեմբեր 21-ին Երևանում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շույգուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ են ստորագրել: -0-