Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն անկայուն է մնում. ՌԴ ԱԳՆ
05.03.2015,
20:14
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն անկայուն է մնում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն անկայուն է մնում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նրա խոսքերով` սրացումից հետո, որը նկատվեց տարեսկզբին, փետրվարի երկրորդ կեսին որոշ հանդարտություն տիրեց, սակայն մարտի առաջին օրերին ստացված տեղեկությունները վկայում են հրադադարի ռեժիմի պահպանման խախտման հերթական շրջանի մասին։
«Ցավոք, կան զոհեր։ Երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպշրիկը դիտարկում անցկացրեց շփման գծում։ Համապատասխան զեկույց կպատրաստվի։ Կարծում եմ, որ ավելի մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես է այնտեղ իրավիճակը, հնարավոր կլինի ստանալ ԵԱՀԿ դիտորդներից», - ավելացրեց Լուկաշևիչը։
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել։
Լուկաշևիչը նաև կոչ արեց կողմերին` զսպվածություն պահպանել, լարվածության սրման հանգեցնող գործողություններ թույլ չտալ, հավատարիմ մնալ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին, ինչպես այդ մասին հայտարարվեց 2014թ. օգոստոսի 10-ին Սոչիի գագաթնաժողովում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-