ՌԴ–ի և Հայաստանի նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը
12.03.2013,
11:16
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս–հայկական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ԱՊՀ տարածքում փոխգործակցության խորացման հեռանկարներ, այդ թվում` եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում»,– ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, Հայաստանը Ռուսաստանի ավանդական առաջնային գործընկերն է։ Ռուս–հայկական լայն օրակարգի առարկայական քննարկումը կայացել է 2012 թվականի օգոստոսի 8–ին` Մոսկվայում, Հայաստանի նախագահի այցի ընթացքում, շփումներ են իրականացվել ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակներում։
Ինտենսիվ բնույթ է կրում կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների գծով փոխգործակցությունը։ 2012 թվականին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Տիգրան Սարգսյանը հանդիպել են ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում (Յալթա, 28 սեպտեմբերի)։Երևան են ժամանել ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոցևը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը, Ռուսաստանի գլխավոր սանիտարային բժիշկ Գենադի Օնիշչենկոն։ Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում են եղել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը։
«Վալենտինա Մատվիենկոյի և Սերգեյ Նարիշկինի այցերը (2012 թվականի հուլիս) մեծ նշանակություն ունեցան Հայաստանի նորընտիր խորհրդարանի (2012 թվականի մայիսի 6) հետ կապերի հաստատման, միջխորհրդարանական երկխոսության զարգացման իրավահաջորդականության ապահովման համար»,– ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայության տվյալներով, Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերն է (արտաքին առևտրային հաշվեկշռի 16 տոկոս, առաջին տեղ)։ Նախորդ տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է 22.3 տոկոս 2011 թվականի համեմատ, դրա ծավալն առաջին անգամ հատել է մեկ միլիարդի շեմը և կազմել 1.2 միլիարդ դոլար։
Ռուսական ներդրումները գերազանցում են հայկական տնտեսությունում կապիտալ ներդրումների ամբողջ ծավալի 50 տոկոսը (1991 թվականից` ավելի քան 3 միլիարդ դոլար)։ Առևտրաներդրումային կապերի հետագա ավելացմանը կոչված է նպաստել մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիրը, որն ընդունվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 14–րդ նիստի ընթացքում։
Խոշորագույն ներդրումային նախագծերի թվում են` «Գազպրոմի» մասնակցությամբ Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի կառուցումը, «Իրան–Հայաստան» գազատարի 1 հատվածի ձեռքբերումը և 2–րդի շահագործումը, ՎՏԲ բանկի կողմից Հայխնայբանկի գնումը, «Ռուսական ալյումինիումի» օժանդակությամբ «Ռուսալ Արմենալ» գործարանի արդիականացումը, իսկ «Ւնտեր ՌԱՕ ԵԷՍ»–ի հետ` «Սևան–Հրազդան ՀԷԿ» համալիրի էներգահզորությունների արդիականացումը։
Հայաստանում «Սիտրոնիքս» ընկերության («Սիստեմա» ԲՖԿ) հայտնվելը կոչված է օժանդակել ազատ տնտեսական գոտիների ստեղծման նախաձեռնության իրագործմանը բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների հիման վրա։
Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցության կարևոր խնդրի լուծմանն են ուղղված «Հարավային երկաթուղի» (Իրան–Հայաստան, 316 կմ) և «Հարավային արագընթաց ավտոճանապարհ» նախագծերը` 3 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Դրանք կդառնան Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստների միջև ամենակարճ ուղու` «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը։ Այդ նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հուշագիրը հունվարին ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը և «Ռասիա» (Դուբայ) ներդրումային ընկերությունը։
Մոսկվան և Երևանը կառուցողական համագործակցություն են իրականացնում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում։ 2012 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի (համանախագահներ` Անդրեյ Բելոուսով և էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան) միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։
Արտաքին քաղաքական կարգավորում է կատարվում միջազգային քաղաքականության առանցքային հարցերի շուրջ` ներառյալ եվրոպական և տարածաշրջանային անվտանգության ապահովումը։
Ռուսաստանն ու Հայաստանը կապող պատմական խորը և մշակութային ավանդույթներն ապահովում են մարդասիրական ոլորտի փոխգործակցության բարձր մակարդակ։ 2012 թվականին այդ ոլորտում իրագործվել են մի շարք նշանակալի նախագծեր` «Ռուսական գրքի տուն Հայաստանում» (մասնաճյուղեր` Երևանում, Գյումրիում և Արտաշատում), Համագործակցության անդամ պետությունների ուսուցիչների 2–րդ համագումար, Ա.Ւ.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաների 2–րդ միջազգային գիտագործնական սեմինար, Թարգմանիչների, գրողների և հրատարակիչների ֆորում։
Համագործակցության աշխուժացում է նկատվում երիտասարդական կազմակերպությունների` պատանեկան սպորտային թիմերի, գիտնականների և ուսանողների միավորումների գծով համագործակցության ոլորտում։ Երկու երկրների երիտասարդությունը մշտապես մասնակցում է Ռուսաստանի և Հայաստանի տարածքում անցկացվող համատեղ միջոցառումներին` «Սելիգեր» ֆորումին (վերջինը կայացել է 2012 թվականի հուլիսի 1–ից օգոստոսի 2–ը), «Երիտասարդ Եվրասիա» (Ծաղկաձոր, 2012 թվականի օգոստոսի 22-27) ֆորումին։ Փետրվարի 20–ից մարտի 31–ը Հայաստանում անցնում է Ռուսաց լեզվի 13–րդ միջազգային դպրոցական օլիմպիադան։ -0-