Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Պերմյակովի փոխանցման հարցը պետք է լուծեն Հայաստանի և Ռուսաստանի իրավաբանները. ռուս պատգամավոր

23.01.2015, 21:01
Ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարցը պետք է լուծեն երկու երկրների իրավաբանները, ուրբաթ հայտնել է Անվտանգության և կոռուպցիայի դիմակայության կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը։
 Պերմյակովի փոխանցման հարցը պետք է լուծեն Հայաստանի և Ռուսաստանի իրավաբանները. ռուս պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարցը պետք է լուծեն երկու երկրների իրավաբանները, ուրբաթ հայտնել է Անվտանգության և կոռուպցիայի դիմակայության կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը։

«Այդ պահին Խաբարովսկում էի, այդ վշտի մասին լուրը ցավ պատճառեց բոլորին, այդ թվում` Հեռավոր Արևելքի բնակիչներին։ Մենք հայկական մեծ համայնք ունենք, մարդիկ մոտենում էին հայերին, ասում միմյանց, թե ինչ ծանր է, դժվար է վերապրել այդ մարդկանց անմեղ մահը։ Մենք չէինք կարող չգալ այստեղ, դա, այդ թվում` խոսնակ Սերգեյ Նարիշկինի նախաձեռնությունն էր։ Նա խնդրում էր ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել, դա մեր գլխավոր առաքելությունն էր` ամբողջ Հայաստանի հետ կիսել այդ ցավը»,– ասել է Ռեզնիկը։

Ըստ նրա, ինչ վերաբերում է Պերմյակովի հանձնմանը, ապա դրանք իրավական նրբություններ են, որոնք պետք է լուծեն երկու երկրների և՛ հայ, և՛ ռուս իրավաբանները։

«Նրանք աշխատում են ամենասերտ գործակցությամբ, և ես վստահ եմ, որ բոլոր օրենքները պարտադիր կարգով խորն ուսումնասիրված են, և ընդունվել է միակ օրինական որոշումը` պարտադիր կարգով։ Այսօր առաջ անցնել և ասել, թե այսպիսի կամ այնպիսի որոշում կլինի, մենք պարզապես չենք կարող, դա կլինի մեր կարծիքը, իսկ կարծիք պետք է հայտնեն մասնագետները»,– ասաց Ռեզնիկը։

Պատգամավորի խոսքով` հանցագործը կպատժվի ամբողջ ծավալով, քանի որ խիշտ օրենքները գործում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` Հայաստանում։ -0-