Գյումրու ողբերգությունից հետո գլխավոր խնդիրը ռուս և հայ ժողովուրդների միջև վստահությունը պահպանելն է. Ռոդնինա
23.01.2015,
20:59
Գյումրու ողբերգությունից հետո գլխավոր խնդիրը վստահությունը պահպանելն է, ուրբաթ գերեզմանատուն այցելելուց հետո ասաց Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրու ողբերգությունից հետո գլխավոր խնդիրը վստահությունը պահպանելն է, ուրբաթ գերեզմանատուն այցելելուց հետո ասաց Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Մենք եկել ենք ցավակցություն հայտնելու։ Սա սարսափելի ողբերգություն է, որը դժվար է վերապրել թե՛ Հայաստանի, թե՛ մեզ համար։ Մեր վերադառնալուց հետո ելույթ կունենաք Պետդումայում։ Մեզանից էլ են տեղեկություն սպասում, մենք զբաղվում ենք տեղեկություն հավաքելով»,– ասաց Ռոդնինան։
«Եթե ինչ–որ բան թաքցնենք, ապա միայն ավելի շատ լուրեր և ավելի մեծ անվստահություն կառաջանա»,– նշեց Ռոդնինան։
Ըստ նրա, երկու ժողովուրդների միջև վստահությունը հաստատվել է երկարամյա բարեկամությամբ և համատեղ կյանքով, և արվում է ամեն ինչ այն պահպանելու համար։
«Երևի այստեղ ճիշտ կլիներ դիմել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այդ գործով, բայց նաև, նախևառաջ, մամուլին է պետք դիմել, որպեսզի «տոն չսարքեն ուրիշի դժբախտության վրա»։ Դա, հավանաբար, ամենակարևորն է` զսպել էմոցիաները և սպասել այն պահին, երբ կհրապարակվեն բոլոր արդյունքները»,– ասաց Ռոդնինան։ -0-