Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո։
Նախորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում Ռուբինյանը զբաղեցնում էր փոխխոսնակի պաշտոնը, նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է։
Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ Ռուբինյանի թեկնածությունն ընտրվել է քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում։
Ռուբինյանը մամուլին հայտնել է, որ, բացի իր թեկնածությունից, քվեարկության են դրվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի թեկնածությունները։
Նա նաև նշել է, որ քննարկվելու են նաև փոխխոսնակների թեկնածությունները։