Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ռուս խաղաղապահներով 20 ինքնաթիռ է մեկ օրում ուղարկվել Հայաստան

14.11.2020, 11:50
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան նախորդ մեկ օրում Ուլյանովսկից Հայաստան է ուղարկել Իլ–76 քսան ինքնաթիռ
Ռուս խաղաղապահներով 20 ինքնաթիռ է մեկ օրում ուղարկվել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան նախորդ մեկ օրում Ուլյանովսկից Հայաստան է ուղարկել Իլ–76 քսան ինքնաթիռ, որոնք տեղափոխել են ռուս խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ օպերացիային մասնակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

Ինքնաթիռներն արդեն օդ են բարձրացել Ուլյանովսկի օդանավակայանից։ Ինքնաթիռներում կան ավելի քան 20 բարձր անցանելիությամբ ավտոմեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանման ավելի քան 170 զինծառայող։

Նրանք վայրէջք կկատարեն Հայաստանի օդանավակայանում։

Ինչպես նախօրեին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, երեք օրում Ղարաբաղ է ուղարկվել ավելի քան 1100 ռուս խաղաղապահ և 168 միավոր տեխնիկա։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, խաղաղապահ համակազմում ներառված են Կենտրոնական ռազմական օկրուգի 15–րդ մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները։ Ինչպես նշել են գերատեսչությունից, ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար ռուսական դիտորդական սահմանակետեր են տեղակայվելու Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտի մոտ։–0–