Рейтинг@Mail.ru
USD
396.39
EUR
415.73
RUB
4.3378
GEL
140.6
2025 թ. փետրվարի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ռուսաստանը և Հայաստանը հաստատեցին հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը

03.09.2013, 18:48
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեցին հավատարմությունը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծմանը, ասվում է բանակցություններից հետո ընդունված համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանը և Հայաստանը հաստատեցին հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեցին հավատարմությունը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծմանը, ասվում է բանակցություններից հետո ընդունված համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՌԴ և ՀՀ նախագահները հաստատեցին հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ձևաչափով և ուժ չկիրառելու և ուժ կիրառելու սպառնալիք չկիրառելու, պետությունների տարածքային ամբողջականության, հավասարության և ժողովուրդների` ինքնորոշման իրավունքի` միասնական ամբողջականություն կազմող սկզբունքների հիման վրա»,– նշվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-