Ռուսաստանը պետք է բարելավի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. Գիրագոսյան
13.06.2013,
17:29
Ռուսաստանը պետք է բարելավի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ` որպես հավասարի վերաբերվի, կարծում է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը պետք է բարելավի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ` որպես հավասարի վերաբերվի, կարծում է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։
«Հայ–ռուսական հարաբերությունները միշտ կարևոր են եղել, սակայն այդ հարաբերություններում հավասարակշռության և համաչափության բացակայության խնդիր կա»,– հինգշաբթի Հայաստան–ԵՄ ասոցացման մասին համաձայնագրին նվիրված քննարկումների ընթացքում ասաց նա։
Այդ կապակցությամբ Գիրագոսյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ հավատարիմ գործընկերն է։
«Հայաստանն առավել կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան ինքը կարող է պատկերացնել»,– ավելացրեց նա։
Ինչ վերաբերում է Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ Հայաստանի և Եվրամիության բանակցություններին, ապա, ըստ փորձագետի, այն կնպաստի Հայաստանի զարգացմանը, և դրա ստորագրումից կշահեն բոլորը, այդ թվում` Ռուսաստանը։
«Կայուն, առավել ժողովրդավարական և զարգացող Հայաստանը Ռուսաստանի շահերից է բխում»,– ընդգծեց Գիրագոսյանը։ –0–