Ռուսաստանի հայերի միությունը հերքում է «Օսկանյանի գործով» տեղեկատվությունը, որը տարածվել է միության անունից
02.10.2012,
16:32
Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) երեքշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ավելի վաղ ՌՀՄ–ի անունից տարածված հայտարարությունը` այն մասին, որ «ՀՀ խորհրդարանը պետք է չեղյալ հայտարարի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազության միջնորդությունը», կեղծ է եղել և ոչ մի կապ չի ունեցել Միության հետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) երեքշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ավելի վաղ ՌՀՄ–ի անունից տարածված հայտարարությունը` այն մասին, որ «ՀՀ խորհրդարանը պետք է չեղյալ հայտարարի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազության միջնորդությունը», կեղծ է եղել և ոչ մի կապ չի ունեցել Միության հետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Ռուսաստանի հայերի միության անունից տարածված կեղծ «Վարդան Մինասի Օսկանյանի քրեական հետախուզման հետ կապված Ռուսաստանի հայերի միության հայտարարությունների» կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Օսկանյանի գործի» առումով ոչ մի հայտարարություն ՌՀՄ–ն չի արել և չի տարածել»,– նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացած ՌՀՄ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, հաղորդագրությունը ՌՀՄ էլեկտրոնային հասցեից չի տարածվել, և Միությունը դրա հետ «վճռականորեն ոչ մի կապ չունի»։
«Մենք նման էլեկտրոնային հասցե չունենք և չենք ունեցել։ Ինչ–որ մեկը ինչ–որ նպատակներով, դժավարանում եմ ասել` հնարավոր է սադրիչ, Ռուսաստանի հայերի միության անունից է արել այդ հայտարարությունը»,– ընդգծեց նա։
ՌՀՄ մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ ՌՀՄ–ի կողմից տեղեկատվական հաղորդագրություններ ստանալու դեպքում պետք է ուշադրություն դարձնել նրան, որ ՌՀՄ էլեկտրոնային փոստի հասցեն հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում։ --0--