Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

30.10.2020, 20:16
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում` շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա», - ասել է Պեսկովը:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և ՆԳ նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը,  Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանտնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սերգեյ Իվանովը: -0-