Ռուսաստանի ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջաբնակում ակտվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբացու իրավճակի շուտափույթ կայունացմանն ուղղված ՌԴ նախաձեռնությունների իրագործմանը»,- հայտնել է են լրագրողներն ՌԴ ՊՆ-ից:
Մասնավորապես, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է ունեցել տարբեր երկրներից իր գործընկերների հետ այս հարցի առնչությամբ:
«Տվյալ աշխատանքի գլխավոր նպատակը <…> Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակ կարգավորման համար հակամարտող կողմերի բանակցություններին անցումը»,- նշում են ՊՆ-ից:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–