Ռուսաստանը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանում լարվածության աճով

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը մտահոգ է սահմանում հայ–ադրբեջանական սահմանում լարվածության աճով, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել և երկու կողմռրից վիրավորներ կան, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ հուլիսի 27–ին և 28–ին Ադրբեջանի ԶՈՒ–ն սադրիչ գործողություններ է իրականացրել պետական սահմանի հյուսիս–արևելյան սահմանային հատվածում, ինչի հետևանքով սպանվել է Հայաստանի ԶՈՒ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, բայց միջազգային հանրությունը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առայժմ գնահատական չեն տվել կատարվածին։
«Լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման և քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու նշված մտադրություններին»,– ասել է նա, ցավակցություն հայտնելով զոհվածի հարազատներին և մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին։
Ինչպես նշել է Զախարովան, Ռուսաստանը ելնում է նրանից, որ հետագա էսկալացիան անընդունելի է և կոչ է անում դիմակայության մասնակիցներին դրսևորել զգոնություն, հրաժարվել ուժի կիրառումից և քայլեր ձեռնարկել դրության կայունացման ուղղությամբ։ -0-