Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ռուսաստանը չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին դիրքորոշմանը

26.10.2020, 12:40
Ռուսաստանը չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին դիրքորոշմանը
Ռուսաստանը չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին դիրքորոշմանը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը չի աջակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծման հնարավորության մասին դիրքորոշմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությանը։ 

«Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն իր նրբություններն ունի։ Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման թույլատրելիությանն ու հնարավորության մասին դիրքորոշումը։ Երկու ժողովուրդներին՝ և՛ հայկականը, և՛ ադրբեջանականը, ընդունելով որպես բարեկամանական և եղբայարական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հայտնել է Լավրովը։

Նրա խոսքով, Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լարվածության օջախներում հակամարտության կարգավորման ուղղությամբ (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, և Լիբիայում)։

«Ընդ որում, գաղտնիք չէ, որ մի շարք տարածաշրջանային վիճահարույց հարցերի լուծման մոտեցումներում, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, մեր մոտեցումները կարող են էականորեն տարբերվել»,- նշել է ԱԳ ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Թուրքիայի ներգրավվածություը վերոնշյալ հակամարտություններում։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հստակ արտահայտել էին բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ հենց համանախագահների «եռյակն» է այս հակամարտության միջնորդության ընդհանուր ճանաչված ձևաչափը:

«Հոկտեմբերի 10-ին, 11 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքներով, Ռուսաստանի,
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի
ներկայացուցիչների մասնակցությամբ, համաձայնության եկան համատեղ հայտարարության
շուրջ, որը նախատեսում է կրակի դադարեցման ռեժիմ և բանակցությունների ամենաիմաստուն գործընթացի
վերսկսում: Մենք համոզում ենք թուրք գործընկերները իրենց ազդեցությունն օգտագործել ի նպաստ այս գծի
աջակցության։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացրել եմ մի շարք հեռախոսազրույցներ Լեռնային Ղարաբաղի թեմայով: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին դերակատարներին ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա զարգացում թույլ չտալու համար, կողմերի հույզերը սառեցնելու,
խաղաղ գործընթաց սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն
ակտիվացնելու համար»,-  ամփոփել է ռուս նախարարը։ -0-