Խորհրդարանական եռյակը խոստանում է հանրահավաքի ժամանակ հրապարակել Հայաստանում ստեղծված կառավարման ճգնաժամից դուրս գալու ուղիները
21.10.2014,
19:31
Խորհրդարանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ կնշվեն Հայաստանում ստեղծված կառավարման ճգնաժամից դուրս գալու ուղիները, երեքշաբթի խորհրդարանում քաղաքական հայտարարությունների ժամի ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ կնշվեն Հայաստանում ստեղծված կառավարման ճգնաժամից դուրս գալու ուղիները, երեքշաբթի խորհրդարանում քաղաքական հայտարարությունների ժամի ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Եթե հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքի ժամանակ մենք իրավիճակը որակեցինք որպես իշխանության ճգնաժամ, ապա հոկտեմբերի 24-ին կնշվեն նաև այդ ճգնաժամը հաղթահարելու միջոցները», - հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ վերջին 4 տարում «երկրից հեռացել է ավելի քան 210 հազար մարդ, և ինտեգրացիոն քաղաքականության ձախողման պատճառով» տուժել է երկրի միջազգային հեղինակությունը:
«Խորանում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մեկուսացումը: Իշխանությունն ի վիճակի չեղավ անգամ կատարել ընդդիմության 12 պահանջները՝ դրանով ապացուցելով, որ պատրաստ չէ կատարել ժողովրդի նվազագույն պահանջները: Այսպիսով՝ Հայաստանում առկա է կառավարման ճգնաժամ», - ավելացրեց Մանուկյանը:
«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունները հանդես են եկել հրատապ քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ, որը նվիրված է Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծին:
Ինչպես նախօրեին խորհրդարանի նիստի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ընդդիմության առաջարկած՝ Հայաստանում իշխանության ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, ինչպես նաև ընդդիմության կազմած Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կքննարկվեն արտահերթ կարգով: -0-