Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական արտադրանքը կարող է գրավիչ լինել Ռուսաստանի համար պատժամիջոցների պայմաններում. փորձագետ

31.01.2015, 17:25
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական արտադրանքը կարող է գրավիչ լինել Ռուսաստանի համար պատժամիջոցների պայմաններում, շաբաթ լրագրողներին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական արտադրանքը կարող է գրավիչ լինել Ռուսաստանի համար պատժամիջոցների պայմաններում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական արտադրանքը կարող է գրավիչ լինել Ռուսաստանի համար պատժամիջոցների պայմաններում, շաբաթ լրագրողներին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։

«Ռուսաստանում գալիս է սեփական արտադրության և լիարժեք տնտեսության զարգացման անհրաժեշտության գիտակցումը։ Այդ պայմաններում մենք այսօր հնարավորություն ունենք վերագործարկել և արդյունաբերական նոր արտադրություններ հիմնել տարբեր ոլորտներում և արտադրանքը մատակարարել ռուսական շուկա»,– ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա` նախևառաջ, անհրաժեշտ է ավելացնել արտադրությունը և գյուղատնտեսական ապրանքների արտահանումը և ավելի մեծ ուշադրություն հատկացնել հայկական բարձր տեխնոլոգիաներին։

«Արևմուտքից առաջիկայում Ռուսաստանը դժվար թե նման արտադրանք ստանա, այդ իսկ պատճառով մեր տեխնոլոգիաները կարող են գրավիչ լինել ինչպես երբևէ»,– նշեց Սաֆարյանը։

Այդ և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության համար Սաֆարյանը Հայաստանի կառավարությանն առաջարկեց ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ, որը պետք է ուսումնասիրի ԵՏՄ տարածքում կատարվող գործընթացները, ինչպես նաև բնակչության և հասարակայնության իրազեկման բարձրացմանն այն հնարավորությունների մասին, որոնք տալիս է ԵՏՄ–ի անդամակցությունը։

«Ինչի՞ համար է պետք այդ խորհուրդը։ Արդեն մեկ ամիս է անցել ԵՏՄ–ին միանալուց, բայց մինչ օրս հազարավոր մարդիկ չգիտեն, թե ինչպես են վերականգնվելու Ռուսաստան մտնելու իրենց իրավունքները։ Մեր քաղաքացիները չգիտեն, թե ինչպես են օգտվելու Ռուսաստանում աշխատանքի իրավունքից և Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների հետ հավասար սոցիալական փաթեթներից։ Անհրաժեշտ է նաև Հայաստանում ստեղծել կառույցներ, որոնց կկարողանան անվճար և թափանցիկ տեղեկություն տարածել եվրասիական գործընթացների մասին»,– ասաց Սաֆարյանը։ -0-