Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։
«Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք, միգուցե, ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել», - ասաց Կարապետյանը հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` համախմբումը հիմա շատ կարևոր է երկրի և ժողովրդի համար։
«Առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին և, հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»,- նշեց Կարապետյանը։
Ընտրությունների մասին
ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 14-ին ներկայացրել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ այդ տվյալների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմությունը նոր խորհրդարանում ներկայացված կլինի «Ուժեղ Հայաստան» դաշինքով, որը հավաքել է ձայների 23,271%-ը (29 մանդատ), և «Հայաստան» դաշինքով՝ 9,923% ձայն (12 մանդատ)։
Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու մտադրության մասին՝ պնդելով, որ ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել, և իշխանությունների կողմից ակտիվորեն կիրառվել է վարչական ռեսուրս։