Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Սարգսյան-Ալիև հանդիպումից եղած սպասումները միայն բացասական են. նախկին օմբուդսմեն

20.06.2016, 16:49
Սպասումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից միայն բացասական են, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Սարգսյան-Ալիև հանդիպումից եղած սպասումները միայն բացասական են. նախկին օմբուդսմեն

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Սպասումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից միայն բացասական են, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ:  

«Մինչև Հայաստանում չփոխվի քաղաքական օրակարգը, չներառվեն փախստականների հարցերը, չփոխվեն արտաքին և ներքին քաղաքականությունները, ի՞նչ սպասումների մասին կարող է խոսք գնալ», - ասաց Ալավերդյանը:

Ենթադրվում է, որ, նախևառաջ, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա երեք նախագահները միասին կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը:

Սպասվում է, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ)։ -0-