Սարգսյան. Բաքուն ինքն է խախտում ՄԱԿ-ի այն բանաձևերը, որոնց հղում է կատարում

Սարգսյան. Բաքուն ինքն է խախտում ՄԱԿ-ի այն բանաձևերը, որոնց հղում է կատարում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բաքուն ինքն է խախտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնց մշտապես հղում է կատարում, ուրբաթ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում ՄՄՀՊԻ շրջանավարտների միջազգային երրորդ համաժողովի բացմանը:

 «Ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի վրա`  իր ապակառուցողական գործողություններն արդարացնելու համար, սակայն ինքն էլ խախտում է դրանք: Այդ բանաձևերից մեկը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձևի մյուս դրույթները և ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը: Ադրբեջանական կողմը մշտապես ապացուցում է, որ չի ցանկանում գնալ խաղաղ կարգավորման ուղիով` դրանով իսկ խախտելով այդ բանաձևերը»,- ասել է Սարգսյանը:

Ըստ նրա, Բաքուն շարունակում է մերժել ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները և խախտել հրադադարի ռեժիմը, ինչն անմեղ զոհերի հետևանք է դառնում:

Սեպտեմբերի վերջին տասնօրյակում Ադրբեջանը բազմիցս գնդակոծել է Հայաստանի և ԼՂՀ սահմանամերձ գյուղերն ականանետերից և դիպուկահար զենքից: Գնդակոծությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում:

«Վերջերս Ադրբեջանը հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական շփման գծում խախտել է հրադադարի ռեժիմը` կիրառելով ծանր սպառազինոթւյուն»,- ասել է նախագահը:

Նա միաժամանակ հերթական անգամ ընդգծել է Երևանի` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը:

ՄՄՀՊԻ շրջանավարտների միջազգային երրորդ համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում: Համաժողովի ծրագրում, ինչպես նաև ՄՄՀՊԻ բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների ծրագրում կարմիր թելով անցնում է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը և արևելյան հետազոտությունների զարգացման խնդիրները:

Համաժողովի շրջանակում նախատեսված են ՄՄՀՊԻ շրջանավարտների ելույթները հետևյալ թեմաներով` «Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը», «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և XXI դարի տնտեսական դիվանագիտությունը», «Մերձավոր Արևելքի նոր իրադրությունը», «Բացվող Իրանը»:


Ամենամյա համաժողովը «մմհպի»-ականների համար գլխավոր իրադարձություն է: Այն արդեն երրորդ անգամ է նույն հարթակում հավաքում ամբոջ աշխարհից ժամանած շրջանավարտների` պետական ծառայողների, առաջատար տնտեսագետների, մշակույթի գործիչների և բիզնես հանրության ներկայացուցիչների: Համաժողովի կազմակերպիչներն են ՄՄՀՊԻ շրջանավարտների ասոցիացիան, ՄՄՀՊԻ շրջանավարտների հայկական ակումբը և ՄՄՀՊԻ զարգացման հիմնադրամը:--0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:00 23.10.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×