ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն), տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Պետության նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Թաթուլ Մարգարյանն ազատվել է ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց 2014 թ.-ի ապրիլի 3-ին, նրա փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվեց խորհրդարանի նախկին խոսնակ, ՀՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2008 թ.-ի ապրիլի 9-ից, իսկ 2013 թ.-ի ապրիլին նա վերանշանակվեց նույն պաշտոնում: Ավելի վաղ նա գլխավորում էր ՀՀ Կենտրոնական բանկը:

Սարգսյանը ծնվել է 1960 թ.-ի հունվարի 29-ին Կիրովականում (Վանաձոր): 1978-1980 թթ.-ին սովորել է Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման և տնտեսության ֆակուլտետում, իսկ 1980-83 թթ.-ին ավարտել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտը: Նա տնտեսական գիտությունների թեկնածու է, նրան 2005 թ.-ին շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

1987-1990 թթ.-ին աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար: 1988-1993 թթ.եղել է Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահը, 1990-1991 թթ.՝ տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր:

1993-1994 թթ.-ին ԵՊՀ-ում բանկային գործ է դասավանդել: 1990-1995 թթ.-ին նա եղել է  ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1995-1998 թթ.-ին զբաղեցրել է Հասարակական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 1998 թ.-ի մարտի 3-ից զբաղեցրել է ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը: Վերանշանակվել է այդ պաշտոնում 2005 թ.-ի մարտի 2-ին յոթ տարի ժամկետով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:51 26.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×