Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին հանքահորում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին հանքահորում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` Մանիսա նահանգի հանքահորում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգի Սոմա հանքահորում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 282–ի։

Սոմա հանքահորում տեղի ունեցած վթարը երկրի պատմության մեջ խոշորագույնն է, որը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 16։10–ին Ստամբուլից 250 կմ դեպի հարավ գտնվող Սոմա բնակավայրում մոտ 2 կմ խորության վրա։ Նախնական տվյալներով` տեղի է ունեցել կարճ միացում, որը հանգեցրել է հրդեհի և պայթյունի։ Պայթյունի պահին գետնի տակ է գտնվել 787 մարդ։

Soma Komur թուրքական հանքահորի օպերատոր–ընկերությունը հայտարարել է, որ մոտ 450 հանքափորներ փրկվել են հրդեհից և պայթյունից հետո։ Փրկարարական օպերացիան, որին մասնակցում է 460 փրկարար, շարունակվում է։

1941 թ.–ից թուրքական հանքահորերում զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ողբերգությունը տեղի է ունեցել 1992 թ.–ի մարտի 3–ին, երբ զոհվել է 263 մարդ։ Թուրքական հանքահորերում տեղի ունեցող վթարների հիմնական պատճառները հանքափորների ոչ բավարար մասնագիտական կրթությունն  է և անվտանգության կանոններին չհետևելը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:44 15.05.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×