ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
11.04.2014,
11:30
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել։ Ցեղասպանությունը դատապարտելու կոչ անող փաստաթղթի օգտին քվեարկել է քսան սենատոր, դեմ` հինգը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել։ Ցեղասպանությունը դատապարտելու կոչ անող փաստաթղթի օգտին քվեարկել է քսան սենատոր, դեմ` հինգը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Պարբերականը նշում է, որ բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին այնպիսի արտաքին քաղաքականության վարել, որը կարտացոլի անպատիժ մնացած Ցեղասպանության` փաստաթղթերով առկա փաստերը։
Փաստաթուղթը շրջանառության մեջ են դրել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը։
Կոմիտեի հավանությունից հետո բանաձևը պետք է քննարկվի Սենատի լիագումար նիստում։
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-