Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Սերժ Սարգսյան. Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի ստորագրումը նման է լինելու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցին (ՎԻԴԵՈ)

19.08.2020, 14:40
Սերժ Սարգսյան. Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի ստորագրումը նման է լինելու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցին. ՎԻԴԵՈ
Սերժ Սարգսյան. Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի ստորագրումը նման է լինելու դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի հնարավոր ստորագրումը:

Չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին անցնող մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանին հարց է ուղղվել, թե որ փուլում է ՀՀ ներկա իշխանություններին փոխանցվել Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագիծը, որը, ինչպես հայտնի է, նախկին նախագահը հանձնարարել էր մշակել 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Իհարկե, այդ պայմանագիրը պատրաստ էր, և այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կամ տեղեկատվական, կամ դիվանագիտական «Իսկանդերի» կրակոցի: Ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որ մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Պայմանագրի մասին 

2016թ.-ի ապրիլի 2-ին կայացած Ազգային անվտնագության խորհրդի նիստի ընթացքում այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչություններին անհրաժեշտ է ռազմավարական փոխօգնության մասին համատեղ պայմանագիր մշակել, անցկացնել համապատասխան քննարկումներ և փաստաթուղթն ուղղել ԱԺ: Սակայն, չնայած փաստաթղթի մշակմանն ուղղված աշխատանքներին, այն այդպես էլ քննարկման և ԱԺ-ի հաստատման չի ներկայացվում: -0-