Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի գործով մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
«Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքները, այդ ժամանակ ես զինվորական էի: Իրականությունն այն է` ինչ ներկայացված է իմ ցուցմունքներում և ինչ հայտնաբերվել է քննչական մարմինների կողմից: Ելնելով դատի ընթացքում պաշտպանության հարցում մեր ներկա դիրքորոշումից` ես այլևս ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել», - ասաց Օհանյանը:
Միաժամանակ նա հայտարարեց, որ համաձայն չէ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքների հետ` առաջարկելով հետևել դատական գործընթացին:
Նա հրաժարվեց մեկնաբանել այն տեղեկությունները, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ Երևան են բերվել զորքեր Արցախից, ինչպես նաև այլ տեղեկատվություն, նշելով, որ այդ ամենը կներկայացվի դատի ժամանակ:
Միաժամանակ նա նշեց, որ չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե մարտի 1-ի դեպքերի ժամանակ իշխանությունների կողմից ներգրավվել են վարձկան զինվորներ:-0-