Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Սնոուդենը ՌԴ–ում մեկ տարով ապաստան է ստացել. Կուչերենա

01.08.2013, 17:24
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան մեկ ամիս գտնվում էր «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, ՌԴ–ում մեկ տարով ժամանակավոր ապաստան է ստացել, ՌՒԱ Նովոստիին է հայտնեց նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։
Սնոուդենը ՌԴ–ում մեկ տարով ապաստան է ստացել. Կուչերենա
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան մեկ ամիս գտնվում էր «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, ՌԴ–ում մեկ տարով ժամանակավոր ապաստան է ստացել, ՌՒԱ Նովոստիին է հայտնեց նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։

«Ես նրան հանձնեցի մեկ տարով ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ վկայականը»,– ասել է Կուչերենան։

Wikileaks ինտերնետ–ռեսուրսը, որն օժանդակություն է ցուցաբերում Սնոուդենին, իր հերթին հայտնում է, որ նա փախստականի կարգավիճակ է ստացել։ «Սնոուդենը փախստականի կարգավիճակ է ստացել Ռուսաստանում»,– գրում է Wikileaks–ը Թվիթերի միկրոբլոգում։

Ավելի վաղ «Շերեմետևո»–ի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սնոուդենն արդեն լքել է օդանավակայանի տարածքը։ -0-