Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՍՇՎ դեպքերի թիվը Հայաստանում նվազել է շուրջ 40%–ով. ԱՆ

27.01.2016, 18:48
Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերը վերջին տասնօրյակի ընթացքում նվազել են շուրջ 40 տոկոսով, ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
ՍՇՎ դեպքերի թիվը Հայաստանում նվազել է շուրջ 40%–ով. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերը վերջին տասնօրյակի ընթացքում նվազել են շուրջ 40 տոկոսով, ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ընթացքում, որն անցկացվեց ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախարարի խոսքով, նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը։ Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել նաև բուժօգնության առաջնային օղակում:

«Փետրվարի 1-ից ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ հանգամանալից քննարկվեցին հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնականհաստատությունների պատրաստվածության մակարդակը»,– ասվում է հաղորդման մեջ։

Խորհրդակցության ընթացքում կարևորվեց Երևանի և մարզերի կրթական և նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը և պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Հաշվի առնելով հիվանդացության կայունացման և նվազման միտումը` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկեց իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:

Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում: -0-