Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Սուրեն Պապիկյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

09.07.2025, 15:55
Նախարարները  կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը
Սուրեն  Պապիկյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։