Երկու նախարարության միավորումը սխալ է կառավարման տեսանկյունից. փորձագետ
11.11.2014,
16:25
Արտակարգ իրավիճակների նախարարության և Տարածքային կառավարման նախարարության միավորումն անընդունելի է կառավարման կանոնների տեսանկյունից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արտակարգ իրավիճակների նախարարության և Տարածքային կառավարման նախարարության միավորումն անընդունելի է կառավարման կանոնների տեսանկյունից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
«Այդ նախարարությունների աշխատաոճը և՛ մարտավարական, և՛ ռազմավարական առումով շատ տարբեր է։ ԱԻՆ–ն աշխատում է անսովոր և ֆորս–մաժորային իրավիճակներում, իսկ Տարածքային կառավարման նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է կայուն պայմաններում»,– ասաց նա։ Մեսրոպյանը հոռետեսորեն արտահայտվեց ներկայիս կառավարության կազմը ևս մեկ գերատեսչությամբ` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ համալրելու մտադրության վերաբերյալ։ Տվյալ կառույցի ստեղծումը, ըստ նրա, արդարացված չէ։
«Ցավոք, մեր երկրում օպտիմալացումը, որպես կանոն, չհղկված բնույթ է կրում»,– ասաց Մեսրոպյանը։
Երկու գերատեսչության միավորման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա, արգասաբեր և որակյալ գործունեության իրականացման համար այդ երկու գերատեսչությունները պետք է միավորվեն, ինչը պայմանավորված է աշխարհագրական առանձնահատկություններով և տնտեսական նպատակաուղղվածությամբ։
«Տարածքային կառավարման նախարարության գործունեության իրականացման համար անհրաժեշտ է ԱԻՆ աջակցությունը` չնայած աշխատանքային մեթոդների տարբերությանը»,– ասաց Ադիբեկյանը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության` նոյեմբերի 6–ի արտահերթ նիստում առաջարկել է վերակազմավորել կառույցները։ Մասնավորապես, առաջարկվել է միավորել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ձևավորել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նոր նախարարություն: Այս պահին Հայաստանում գործում է 18 նախարարություն։ -0-