Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Թրամփի հետ հանդիպմանը Փաշինյանի նախաձեռնությամբ քննարկվել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի հարցը․ Նազելի Բաղդասարյան

11.08.2025, 10:18
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցին
Թրամփի հետ հանդիպմանը Փաշինյանի նախաձեռնությամբ քննարկվել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի հարցը․ Նազելի Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին, գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։

«Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ», – նշել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ և ոչ թե մասնակի։