Թուրքիայի նախագահի` Գալիպոլիի ճակատամարտը ապրիլի 24-ին նշելու հրավերը ժխտողականության ցինիկ դրսևորում է. ՀՀ նախագահը
23.03.2015,
12:21
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողության օրը` ապրիլի 24-ին, Գալիպոլիի ճակատամարտը տոնելու հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմից ժխտողականության ցինիկ դրսևորում է, «France 24»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողության օրը` ապրիլի 24-ին, Գալիպոլիի ճակատամարտը տոնելու հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմից ժխտողականության ցինիկ դրսևորում է, «France 24»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ապրիլի 24–ը հռչակել է Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի օր և հրավիրել է 102 պետությունների առաջնորդներին, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցել տոնակատարությանը։ ՀՀ նախագահը, պատասխանելով հրավերին, հայտարարել է, որ Էրդողանը համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։
«Մեր նպատակն էր ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը թուրք ժողովրդի հետ միասին։ Այս նպատակն արտացոլվել է 2009թ.–ի հայ–թուրքական արձանագրություններում։ Դա է եղել Թուրքիայի նախագահին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը հրավիրելու պատճառը», – ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը կրկին ականատեսն է լինում ժխտողականության և «ցինիկ դրսևորման»։
«Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին և ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին, դա ակնհայտ է: Սա մի կողմից վիրավորանք է իր մեջ պարունակում, մյուս կողմից` ապրիլի 24-ի միջոցառումներին խանգարելու փորձ է», – ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը կարևոր նշանակություն ունի։
«Այդ օրը մեզ հետ են լինելու մեր օտարերկրյա ընկերները, պետությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր չեն կարող հեռու մնալ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունից», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում այդ միջոցառումը վերածել հակաթուրքական հիստերիայի ալիքի։
«Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը հատուկ տարեթիվ է, և բոլորը հասկանում են դա։ Երբ թուրքական իշխանությունները հասկացան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը տարեցտարի աճում է, նրանք որոշեցին, որ այս խորհրդանշական տարում պետք է խանգարեն միջոցառումների անցկացմանը», – ասել է Սարգսյանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—