Ուկրաինան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրություն չունի. Դեսպանություն

Ուկրաինան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրություն չունի. Դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրություն չունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը։

«Մեր երկիրը Հայաստանի հետ ինչ–որ դեմարշի գնալու մտադրություն չունի։ Այդ հարցերը մենք գրեթե լուծել ենք, և հաջորդ շաբաթ դեսպանն արդեն Հայաստանում կլինի»,– ասաց նա «Ուկրաինայի ճգնաժամը. ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հարաբերությունների վրա» թեմայով քննարկման ընթացքում։

Մարտի 21-ին Ուկրաինան խորհրդատվությունների համար կանչել էր Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Նույն օրը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ընդունել էր Իվան Կուխտային` վերջինի խնդրանքով։ Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է։

Ռոմանի խոսքով` Ուկրաինան Հայաստանում դիվանագիտական ներկայությունը չի դադարեցնի կամ դիվանագիտական հարաբերությունները չի խզի, եթե անգամ Հայաստանը դեմ քվեարկի ՄԱԿ–ում Ղրիմի վերաբերյալ բանաձևին։

Միաժամանակ նա նշեց, որ այդ քվեարկությունը լակմուսի թուղթ կդառնա, որի հիման վրա Ուկրաինան կձևավորի հետագա քաղաքականությունը Հայաստանի հետ։

Մարտի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:50 27.03.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×