Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին առճակատման քաղաքականության կայացած չլինելը. Աշոտյան

14.05.2014, 18:23
Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները ցուցադրեցին առճակատման քաղաքականության կայացած չլինելը, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին առճակատման քաղաքականության կայացած չլինելը. Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները ցուցադրեցին առճակատման քաղաքականության կայացած չլինելը, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Եվրոպամետ բազմաթիվ արմատականներ դժգոհ էին, որ Հայաստանը մասնակցում է Եվրասիական միության ձևավորմանը և մատնանշում էին, որ մենք իզուր ենք Եվրոպայի հետ ասոցացման համար մի քանի տարվա աշխատանք ծախսել, բայց Ուկրաինայի հետագա իրադարձությունները ցույց տվեցին առճակատման քաղաքականության կայացած չլինելը»,– ավելացրեց Աշոտյանը։

Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերն այն մասին, որ պետք է մտածել, թե ինչպես համատեղել ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացումը և Մաքսային  ու Եվրասիական տնտեսական միություններում նրա անդամակցությունը` Աշոտյանը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերն է, և նա ուրախ է, որ Եվրոպայում իշխանությունները հասկացել են, որ, այդ թվում` Ռուսաստանի հետ  դիմակայության միջոցով անհնար է խաղաղ և բարգավաճող եվրոպական տարածաշրջան ստեղծել։

Ծրագրվում  էր, որ Հայաստանը նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-