Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Յունիբանկը համակարգչային դասասենյակներ է նվիրում սահմանամերձ դպրոցներին

03.09.2018, 18:22
Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին  տեղի ունեցավ  Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային  դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Յունիբանկը համակարգչային դասասենյակներ է նվիրում սահմանամերձ դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական  միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները:                              Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված  և հագեցված են ժամանակակից տեխնիկայով` համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ  դպրոցական կահույք, ծրագրային ապահովում, - նշեց  Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: - Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները  անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»:

Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրեց նաև դպրոցական պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին   համակարգիչներ:

«Մենք շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին օժանդակելու համար, - նշեց Բերդավանի միջնակարգ  դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Երեխաների համար  կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»:

Սա  առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին: Կրթության բարելավման  ծրագրի շրջանակներում, համակարգչային դասասենյակ  արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն  Արցախի երկու դպրոցներում:

«Մեր ծրագիրը երկարաժամկետ   է, և դրանում արդեն ներառվել են այլ դպրոցներ, որոնք ևս ունեն համակարգչային տեխնիկայի  կարիք, - նշեց Յունիբանկի  Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:  - Դպրոցների տեխնիկական   հագեցվածությունը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին: Մենք շարունակելու ենք աջակցել կրթական հաստատություններին, հատկապես` սահմանամերձ դպրոցներին»:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–