Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ

29.07.2024, 13:49
Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպելու են, առավոտյան` Հայաստանի, կեսօրին էլ Թուրքիայի տարածքում
Վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Facebook–յան իր էջում։

Ինչպես ավելի վաղ հայտնում էին հայկական ԶԼՄ–ները, հղում անելով թուրքական աղբյուրներին, վաղը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպելու են, առավոտյան` Հայաստանի, կեսօրին էլ Թուրքիայի տարածքում։