ՀՀԿ–ն դեռևս չի նշում ՀՀ վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների անուններ
04.04.2014,
11:16
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռևս չի նշում ՀՀ վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների անուններ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռևս չի նշում ՀՀ վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների անուններ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 3–ին հրաժարական է տվել, որն ընդունվել է իշխող ՀՀԿ–ի կողմից։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դժվարացել է պատասխանել ապագա վարչապետի թեկնածության և նրա կուսակցական պատկանելիության մասին լրագրողների հարցին` նշելով, որ այդ հարցը քննարկումների առարկա է։
Նա ընդգծել է, որ վարչապետի հրաժարականի մասին որոշումը չի ընդունվել պահի ազդեցության տակ, այն եղել է կշռադատված և քննարկվել է մեկ ամսվա ընթացքում։
Այն հարցին, թե, արդյոք, որևէ կապ ունի՞ վարչապետի հրաժարականը կառավարության նկատմամբ անվստահության քվե հայտարարելու գործընթացի հետ, փոխխոսնակն ասել է, որ հրաժարականը որևէ կապ չունի այդ գործընթացի հետ։
Խորհրդարանի չորս ոչ իշխանամետ խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», մարտի 19–ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ նիստի արդյունքում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե ներկայացնելու հարցում և որոշել են ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել։ –0–