Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետը ձեռներեցներին մինչև հուլիսի 1–ը ժամանակ է տվել ստվերից դուրս գալու համար

15.05.2014, 13:28
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ նախօրեին ձեռներեցների և բանկիրների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանց մինչև հուլիսի 1–ը ժամանակ է տվել ստվերից դուրս գալու համար։
ՀՀ վարչապետը ձեռներեցներին մինչև հուլիսի 1–ը ժամանակ է տվել ստվերից դուրս գալու համար
ԵՐԵՎԱՆ,15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ նախօրեին ձեռներեցների և բանկիրների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանց մինչև հուլիսի 1–ը ժամանակ է տվել ստվերից դուրս գալու համար։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ տարբեր հարցեր են քննարկվել և որոշվել են խաղի կանոնները։

«Մենք բոլորի հետ պայմանավորվել ենք, որ բոլորն աշխատելու են հավասար պայմաններում, կանեն ամեն ինչ ստվերից դուրս գալու համար» Դա մեր պայմանն էր, և մինչև հուլիսի 1–ը մենք հնարավորություն ենք տրամադրում, որպեսզի նրանք կամավոր կերպով, սեփական ցանկությամբ փորձեն աշխատել հավասար մրցակցային դաշտում», – ասել է Աբրահամյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Նա նշել է, որ արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել ֆինանսների նախարարին և բոլոր կառույցներին այդ աշխատանքների հետևողական իրականացման համար։

«Հույս ունեմ, որ նրանք կփորձեն պահպանել խաղի կանոնները, հակառակ դեպքում մենք կօգտագործենք լծակները մեր առջև դրված խնդիրները լուծելու համար», – ասել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ բոլոր հարցերը քննարկվել են ձեռներեցների հետ թափանցիկ և անկեղծ մթնոլորտում, որպեսզի հասկանալի լինի, որ «կառավարությունը հստակ իր առջև դրել է այդ խնդիրը և հետևողական կլինի նրա իրագործման և խաղի բոլոր կանոնների պահպանման գործում»։

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանում ստվերային տնտեսության մասնաբաժինը կազմում է մոտ 35–40 տոկոս։–0–