Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՀՀ վարչապետը հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր է քննարկել Ռիժկովի հետ

30.10.2014, 18:29
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին:
ՀՀ վարչապետը հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր է քննարկել Ռիժկովի հետ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները:

Նիկոլայ Ռիժկովը վարչապետին է ներկայացրել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում քննարկված հարցերն ու նախատեսվող ծրագրերը: Պարոն Ռիժկովը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող բարեկամությունը:

Հովիկ Աբրահամյանը և Նիկոլայ Ռիժկովը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: