Հայաստանի վարչապետն ու ընդդիմադիր պատգամավորը միմյանց հասցեին հերթական «հաճոյախոսություններն են շռայլել»
02.10.2013,
19:51
Արդեն առաջին անգամ չէ, որ խորհրդարանական թղթակիցները ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լեզվակռվի ականատեսն են դառնում։ Պատգամավորը, բացառապես դիմելով հենց վարչապետին և ոչ թե նախարարներից որևէ մեկին, տարաբնույթ հարցեր է տալիս, և կառավարության ղեկավարի պատասխանները նրան երբեք չեն բավարարում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդեն առաջին անգամ չէ, որ խորհրդարանական թղթակիցները ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լեզվակռվի ականատեսն են դառնում։ Պատգամավորը, բացառապես դիմելով հենց վարչապետին և ոչ թե նախարարներից որևէ մեկին, տարաբնույթ հարցեր է տալիս, և կառավարության ղեկավարի պատասխանները նրան երբեք չեն բավարարում։
Հատկանշական է, որ նույնիսկ սեպտեմբերին հերթական հարցուպատասխանի ժամանակ, երբ կառավարության ղեկավարն առհասարակ խորհրդարանի նիստերի դահլիճում չէր (գտնվում էր Չինաստանում), Փաշինյանը, այնուամենայնիվ, դիմեց վարչապետին` հայտարարելով, որ նա իրավունք չունի բացակայելու «պետության համար նման ճակատագրական պահի» (խոսքը Մաքսային միությանն անդամակցելու մասին էր)։
Այս անգամ Փաշինյանի հարցը վերաբերում էր «Ծածկած շուկային», որը ծրագրվում է վերածել «Yerevan City» սուպերմարկետի:
Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչու՞ կառավարությունը ունենալով օրինական բոլոր լիազորությունները` չկարողացավ լուծել ճարտարապետական հուշարձանի պահպանման խնդիրը։
Վարչապետը բավականին լակոնիկ պատասխանեց, որ մշակույթի և քաղաքաշինության նախարարությունները քաղաքապետարանի հետ համագործակցությամբ փնտրում են հարցի լուծման ուղիներ օրենքին համապատասխան։
Դրանից հետո վարչապետի և կառավարության հասցեին պոռթկացին տհաճ արտահայտություններ։
«Ես հիմա հասկանում եմ, որ դուք հերթական անգամ չունեք պատասխան և ամբիոն եք բարձրացել ժամանակ լցնելու համար։ Ստիպված եք արձանագրելու, որ Ձեր կառավարությունն ի զորու չէ իրականացնել որևէ գործառույթ: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Դուք անընդհատ ասում էիք, որ ժողովուրդը վստահել է Ձեզ, ունեք ժողովրդի վստահության քվեն: Կարելի է արձանագրել, իսկ դա բխում է Ձեր պատասխանից, որ ՀՀ-ն չունի կառավարություն՝ կան կառավարության անդամներ, կա վարչապետ, ովքեր ծառայում են օլիգարխներին»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի արձագանքը չուշացավ։ Նրա խոսքով` Փաշինյանի համար կարևոր չէ, թե ինչ հարց է քննարկվում ԱԺ-ում, նրան հետաքրքրում է իր ելույթի հնչեղությունը:
«Ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում, Ձեզ հետաքրքրում են Ձեր գնահատականները, որ դուք տալիս եք: Մենք ձանձրացել ենք Ձեր գնահատականներից, բովանդակային քննարկմանը մենք միշտ պատրաստ ենք, իսկ Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որոնք միշտ նույնն են: Ձեզ, իմ կարծիքով, չի հետաքրքրում շուկայի խնդիրը, ժողովրդի կենսամակարդակի խնդիրը, Ձեզ հետաքրքրում է միայն Ձեր անձնական ամիբիցիաների բավարարման խնդիրը՝ ինչքան ավելի գեղեցիկ կլինի Ձեր ելույթը, ինչքան ավելի վիրավորական կլինի, որպեսզի Դուք բարձրացնեք Ձեր քաղաքական ռեյտինգը։ Ես ձեզ կարող եմ պատասխանել հենց ձեր ոճով, սակայն չեմ անում, քանի որ հարգում եմ ԱԺ-ն», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Արդյունքում քննարկման ժամանակը սպառվեց, և ըստ էության որևէ նոր բան ոչ մի կողմից չհնչեց։ Հերթական անգամ կարևորագույն հարցի քննարկումը վերածվեց լեզվակռվի, որը մի քանի օր շարունակ կզվարճացնի դեղին մամուլի ընթերցողներին։ -0-