Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայության ղեկավար

29.01.2019, 12:47
Հայաստանի ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը։ Այս մասին ինքը` Կարապետյանը, գրել է Facebook–ի իր էջում։
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը։ Այս մասին ինքը` Կարապետյանը, գրել է Facebook–ի իր էջում։

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը»,– գրել է Կարապետյանը։

Նա նշել է, որ առաջին հերթին խորհրդակցել է իր համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում և ունեցել է աջակցություն ու լիակատար ըմբռնում: 

Նրա խոսքով, պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը, ինչի կապակցությամբ ինքը որոշել է կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: 

«Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,– ասվում է Կարապետյանի գրառման մեջ։

Կարապետյանը զբաղեցրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն 2008 թվականին ազատվել է մի շարք դիվանագետների հետ Հայաստանի այն ժամանակի նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիության բողոքի ակցիաներին միանալու և աջակցության համար։ Ազատվելուց հետո համալրել է Հայ ազգային կոնգրեսի շարքերը։ -0-