Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Որոշ նախարարություններ կարող են լուծարվել, և ստեղծվել նորերը. թերթ

18.05.2018, 12:46
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է  և անցել է աշխատանքի, սակայն դրա կառուցվածքը կարող է փոխվել, գրում է «Փաստ» թերթը։
Որոշ նախարարություններ կարող են լուծարվել, և ստեղծվել նորերը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է  և անցել է աշխատանքի, սակայն դրա կառուցվածքը կարող է փոխվել, գրում է «Փաստ» թերթը։

Պարբերականի հաղորդմամբ, նշանակված նախարարներից տարբեր պատճառներով բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները։

Թերթի աղբյուրները նշում են, որ իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:

Ըստ այդմ` կառաջարկվի  նշված երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ: Վարկածներից մեկի համաձայն`սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: 

Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը:

Փոխարենը, ինչպես նշվում է գրառման մեջ, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը  (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը: -0-