Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Ոստիկանությունը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումների 32 ահազանգ է ստացել. թարմացված տվյալներ

05.05.2013, 16:26
Ոստիկանությունը տեղական ժամանակով ժամը 15։00–ի դրությամբ ահազանգեր է ստացել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում տեղ գտած 32 խախտումների վերաբերյալ, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումների 32 ահազանգ է ստացել. թարմացված տվյալներ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը տեղական ժամանակով ժամը 15։00–ի դրությամբ ահազանգեր է ստացել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում տեղ գտած 32 խախտումների վերաբերյալ, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին` 464 ընտրատեղամասերում։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։

«Ստացված բոլոր ահազանգերի վերաբերյալ պատրաստվում են նյութեր, կատարվում է քննություն»,– ասվում է հաղորդագրությունում։

Ոստիկանությունում նշեցին նաև, որ ահազանգերի մեծամասնությունը վերաբերում է ընտրակաշառքների բաժանմանը և քվեթերթիկների լցոնումների փորձերին, այդ թվում` նաև ընտրողների կուտակումների, ընտրահանձնաժողովների անդամների նկատմամբ սադրանքների, քվեարկության ընթացիքն խոչընդոտելու, հանրային կարգի խախտման դեպքերին։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են 6 կուսակցությունների`«Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–