Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

21.10.2025, 12:31
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ 

Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: