Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրվի հուլիսի 2-ին` ՌԴ–ի հետ վարկային համաձայնագրի վավերացման հարցով
30.06.2015,
13:52
Հայաստանի խորհրդարանն առաջարկել է հուլիսի 2-ին` ժամը 12:00-ին, հրավիրել ԱԺ–ի արտահերթ նիստ` հայկական կողմին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրի վավերացման հարցով։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն առաջարկել է հուլիսի 2-ին` ժամը 12:00-ին, հրավիրել ԱԺ–ի արտահերթ նիստ` հայկական կողմին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրի վավերացման հարցով։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմա–տեխնիկական համագործակցությանը», – կառավարության մամուլի ծառայությունից մեջբերել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերը։
Ուրբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման արդյունքում հայտարարվել էր Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն. դոլար վարկ տրամադրելու որոշման մասին` մեծաքանակ նոր տեսակի սպառազինություն գնելու համար։ -0-