Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԵԱՀԿ ԽՎ նախագահը պատրաստվում է անձամբ գլխավորել Հայաստանի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը

07.12.2012, 13:36
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին տեղեկացրեց, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը պատրաստվում է անձամբ գլխավորել Հայաստանի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին տեղեկացրեց, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այդ մասին Միլիորին ասաց դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:-0-